Ուրբաթ, 3 Մայիսի 2024, 12:37
Արմինֆո.Հայաստանի իրավապահ մարմինների գործողություններում պետք չէ ապոկալիպսիսի ինչ-ինչ դրսևորումներ փնտրել։ Այդ մասին մայիսի 3-ին հայտարարել է ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը՝ Ազգային ժողովի ամբիոնից։
|
Ուրբաթ, 3 Մայիսի 2024, 11:47
Արմինֆո. Հայաստանում ոչ մի դուռ չի կարող փակ լինել Սրբազանի առաջ: Նման կարծիք է հայտնել «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը։
|
Հինգշաբթի, 2 Մայիսի 2024, 21:02
Արմինֆո.ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը նախօրեին հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրո Կուլեբայի հետ:
|
Հինգշաբթի, 2 Մայիսի 2024, 19:40
Արմինֆո. ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները` բարեկամական խմբի ղեկավար, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը, Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը, Ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանը, ԱԺ պատգամավոր Արսեն Թորոսյանը եւ ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Լիլիթ Մակունցը մայիսի 1-ին Վաշինգտոնում հանդիպել են ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փըլոնի եւ հանձնախմբի անդամ Ջիմ Կոստայի հետ:
|
Հինգշաբթի, 2 Մայիսի 2024, 17:41
Արմինֆո.«Ազատազենի» համահիմնադիր, 44-օրյա պատերազմի և սահմանային այլ էսկալացիաների մասնակից Իշխան Գևորգյանը երեկվանից 72-ժամյա միայնակ պիկետ է անցկացնում կառավարության շենքի դիմաց: Այսպիսով, Գևորգյանն իր անհամաձայնությունն է հայտնում ՀՀ գործող իշխանությունների վարած քաղաքականությանը, այդ թվում՝ նաև Տավուշում:
|
Հինգշաբթի, 2 Մայիսի 2024, 17:39
Արմինֆո. ԱԺ ընդդիմադիր "Հայաստան" և "Պատիվ ունեմ" խմբակցություններն այսօր համատեղ նամակ են հղել Հայաստանում ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Միացյալ Թագավորության դեսպաններին, ինչպես նաև ԵՄ պատվիրակության ղեկավարին և Հայաստանում ՄԱԿ-ի և Եվրոպայի խորհրդի գրասենյակներին:
|
Հինգշաբթի, 2 Մայիսի 2024, 15:21
Արմինֆո.Ադրբեջանի նախագահին առընթեր Սոցիալական հետազոտությունների կենտրոնը 2024թ. ապրիլի 18-ին հրապարակել է հարցումներ, որոնք վերաբերում են Հայաստանին (հարցումներում մեր բնակավայրերն ադրբեջանական կեղծ անվանումներով են)՝
|
Հինգշաբթի, 2 Մայիսի 2024, 15:13
Արմինֆո.Հայաստանում ընթանում են կասկածելի, մանիպուլյատիվ գործընթացներ. իշխանությունները խարանել են բոլոր նրանց, ովքեր բարձրաձայնում են առկա խնդիրների մասին։ Իշխանությունները քննադատողներին ներկայացնում են ոչ թե խաղաղություն, այլ պատերազմ ցանկացողների լույսի ներքո։ Բնականաբար, հասկանալի է, որ բոլորը խաղաղություն են ուզում, բայց հարցն այն է, թե ուր են միջազգային երաշխիքները։ Այս մասին հայտարարել է քաղաքագետ Արման Ղուկասյանը՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ։
|
Հինգշաբթի, 2 Մայիսի 2024, 13:44
Արմինֆո. ԱՄՆ-ը երկրորդային պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի նկատմամբ, այդ թվում ՝ երրորդ երկրների քաղաքացիների և ընկերությունների նկատմամբ, այդ թվում՝ Ադրբեջանի և Թուրքիայի:
|
Հինգշաբթի, 2 Մայիսի 2024, 12:03
Արմինֆո.ԱՄՆ կառավարության դիտորդների խումբն Ադրբեջանն ընդգրկել է աշխարհում դավանանքի ազատության խոշորագույն խախտողների ցուցակում: Այդ մասին հաղորդում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA)։
|
Հինգշաբթի, 2 Մայիսի 2024, 12:02
Արմինֆո.ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բացատրել է, թե ինչ հիմքով է իրականացվում հայ - ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը, ինչպես նաև մեկնաբանել է ընդդիմության հայտարարությունը, թե՝ Կադաստրի կոմիտեում և Պաշտպանության նախարարությունում համապատասխան փաստաթղթեր չկան:
|
Հինգշաբթի, 2 Մայիսի 2024, 12:02
Արմինֆո. "Տավուշը հանուն Հայրենիքի" քաղաքացիական շարժումը կոչ է անում քաղաքացիներին շարունակել անհնազանդության ակցիաները՝ ոստիկանության ապօրինությունների ֆոնին:
|
Հինգշաբթի, 2 Մայիսի 2024, 11:59
Արմինֆո.Կոնգրեսի վաթսունհինգ անդամներ նամակ են հղել Ներկայացուցիչների պալատի հատկացումների կոմիտե՝ կոչ անելով 250 միլիոն դոլարի օգնության փաթեթ տրամադրել հայ ժողովրդին: Նամակում նաեւ կոչ է արվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին պատասխանատվության ենթարկել՝ Լեռնային Ղարաբաղում (Արցախում) հայերի էթնիկ զտման համար:
|
Հինգշաբթի, 2 Մայիսի 2024, 11:58
Արմինֆո. ՀՀ ոստիկանության ուժերը մայիսի 2-ի վաղ առավոտից ապաշրջափակել են դեպի Ադրբեջանի հետ սահմանակից Կիրանց գյուղ տանող բոլոր ճանապարհները:
|
Հինգշաբթի, 2 Մայիսի 2024, 11:56
Արմինֆո.Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևն իր հայտարարությունում ողջունել է Ալմաթիում բանակցություններ վարելու Ադրբեջանի և Հայաստանի պատրաստակամությունը:
|
Երեթշաբթի, 30 Ապրիլի 2024, 19:57
Արմինֆո.Ապրիլի 28-29-ը Կատարի Պետություն պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել համաարաբական առաջատար՝ շուրջ կես միլիոն լսարան ունեցող լրատվամիջոց «Al-Jazeera»-ին։ Հարցազրույցը հրապարակվել է արաբերեն ու անգլերեն տարբերակներով։
|
Երեթշաբթի, 30 Ապրիլի 2024, 16:14
Արմինֆո.Սահմանազատման և սահմանագծման արդյունքում Հայաստանը կստանա միջազգայնորեն ճանաչված պետական սահման՝ իր ինքնիշխանությունը պաշտպանելու համար։ Այս մասին ապրիլի 30-ին լրագրողներին հայտարարել է ԱԺ "Քաղաքացիական պայմանագիր" խմբակցության պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը։
|
Երեթշաբթի, 30 Ապրիլի 2024, 15:31
Արմինֆո. Հունգարիան արգելափակում է Եվրամիության Խաղաղության հիմնադրամից Հայաստանին աջակցություն տրամադրելու նախագիծը, որի շուրջ դաշինքում նախնական համաձայնություն էր ձեռք բերվել։
|
Երեթշաբթի, 30 Ապրիլի 2024, 12:58
Արմինֆո. ՀՀ գործող ապօրինի իշխանությունը, սահմանազատման, ինքնիշխանության և խաղաղության կեղծ թեզերի շրջանառությամբ, տարածքային հակասահմանադրական և միակողմանի զիջումներ է կատարում հօգուտ Ադրբեջանի, որի սողացող նկրտումներն առաջիկայում ակնհայտ դրսևորվելու են Սյունիքում, Արարատում, Գեղարքունիքում: Այդ մասին ասվում է «Տավուշը հանուն Հայրենիքի» քաղաքացիական շարժման տարածած հայտարարությունում:
|
Երեթշաբթի, 30 Ապրիլի 2024, 12:13
Արմինֆո.Ապրիլի 30-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի Սենատի արտաքին հարաբերությունների, պաշտպանության և զինված ուժերի ու եվրոպական գործերի հանձնաժողովների անդամ Ռոնան լը Գլյոյին։ Հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին:
|